19.05.2024 02:01
  • 19.05.2024 02:01

Փաշինյանն ու իր խամաճիկ Կառավարությունը փորձում են տարբեր որոշումներով շահագրգռել, լռեցնել Տավուշի ուսանողներին ու հետ պահել Հայրենիքի համար պայքարից (տեսանյութ)

By 25.04.2024 13:22 0

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու իր  խամաճիկային կառավարության անդամները, երկրի անվտանգային հարցերով զբաղվելու փոխարեն, Կառավարության նիստում զբաղված են անլուրջ թեմաների  քննարկմամբ: Օրինակ,  Փաշինյանին հետաքրքրվում է դպրոցականների միջին գնահատականներով: Ցինիկ ժպիտը դեմքին՝ ասում է. «Վերլուծություն անելու հիմք կարող է տալ, օրինակ, կներեք, ըտենց մտքերի համար, բայց Նոր տարուց առաջ գնահատականները լավանում ե՞ն, թե վատանում են…»:

Ալիևի պահանջով Տավուշի հայկական գյուղերը թշնամուն հանձնող Փաշինյանն ու իր  ստրկամիտ ԿԳՄՍ նախարարն այսօրվա Կառավարության նիստում խոսում են բուհերում տավուշցի ուսանողների համար արտոնություններ սահմանելու մասին: Ի՞նչ է սա նշանակում:

Այն պահից, երբ տավուշցիները հրաժարվեցին կատարել երկրի տարածքները թշնամուն հանձնողի՝ Փաշինյանի պահանջը, անտեսեցին նրա սպառնալիքներն ու ոտքի ելան Հայրենիքը պաշտպանելու, իշխանությունն անցավ գործի. տարբեր մեթոդներ կիրառեցին մարդկանց դեմ՝ և՛ ճնշումներ բանեցրին, և՛ մարդկանց բերման ենթարկեցին, փորձեցին լռեցնել տավուշցիներին: Միաժամանակ, մարդկանց բերանները փակելու, պայքարից հեռացնելու համար գործի դրեցին իրենց հայտնի տեխնոլոգինա՝ կաշառքը: Մեր տեղեկություններով, մարդկանց և՛ բնակարաններ են խոստացել Երևանում, և՛ ծրարով փող է առաջարկվել…

Իսկ այսօր, Կառավարության նիստում, ԿԳՄՍ նախարարի կողմից հայտարարված առաջարկը՝ տավուշցի ուսանողների համար արտոնություններ սահմանելու մասին, ուղղակիորեն փաստում է այն մասին, որ Կառավարությունն այս կերպ էլ փորձում է շահագրգռել ու լռեցնել տավուշցի երիտասարդներին:

Սակայն, անկախ բոլոր մանիպուլյացիաներին, տավուշցին չի ընկրկելու, տավուշցին ոտքի է կանգնել ու շարունակում է Հանուն հայրենիքի իր արժանապատիվ պայքարը: Եվ թույլ չի տա, որ օտարի շահերի սպասարկու իշխանությունը հանձնի իր Հայրենիքը:

HayqNews.am

78 դիտում