18.05.2024 13:24
  • 18.05.2024 13:24

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

By 22.04.2024 21:26 0

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովների կողմից ձեռք բերված համաձայնությունը՝ սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Այս մասին նշվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ X-ում տարածած հաղորդագրության մեջ։

«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության ձևավորման գործընթացին»,- նշված է գրառման մեջ։

27 դիտում