18.05.2024 10:48
  • 18.05.2024 10:48

Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս․ Քանանի

By 22.04.2024 16:50 0

Իրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է Mehr-ը։ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, հավելել է նա:
«Հարավային Կովկասում ռազմականացման ուժեղացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակը և կվնասի խաղաղ գործընթացներին։ Իրանը նման բան չի ընդունի: Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում մեխանիզմներ ձևավորել, որոնք կնպաստեն իրավիճակի բարդացմանը»,- ասել է նա։

35 դիտում