20.05.2024 03:42
  • 20.05.2024 03:42

Ճանապարհը փակած տավուշցիները քշել են իրենց համոզելու եկած մարզպետին

By 20.04.2024 15:11 0

Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի բնակիչները այսօր վաղ առավոտից կրկին ճանապարհ են փակել։ Իրավիճակը այնքան է լարվել, որ ժամանել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Մարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրան։

Հիշեցնենք, որ դեռեւս երեկ գիշերվանից է իրավիճակ լարվել, այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ հանձնվել են Տավուշի մարզի 4 գյուղերը։

50 դիտում