18.05.2024 10:48
  • 18.05.2024 10:48

Պենտագոնը չի մեկնաբանում Իրանի վրա Իսրայելի հարձակումը

By 19.04.2024 13:10 0

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել Իրանին Իսրայելի հարվածի մասին տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այս պահին ասելու ոչինչ չունենք», – ասել է Պենտագոնի խոսնակը՝ պատասխանելով ապրիլի 13-ի հարձակմանն ի պատասխան Իսրայելի կողմից Իրանին «սահմանափակ» հարված հասցնելու մասին լուրերին:

ABC հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր Իսլամական Հանրապետությունում գտնվող օբյեկտի վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը անօդաչու թռչող սարքեր է խոցել, և հրթիռային հարվածներ չեն գրանցվել։

29 դիտում