18.05.2024 09:53
  • 18.05.2024 09:53

Ոչինչ չի վկայում, թե Կիևը ցանկանում է քննարկել բանակցելու հնարավորությունը. Պեսկով

By 12.04.2024 18:10 0

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի ապրիլին քննարկված, սակայն չընդունված համաձայնագիրը կարող է բանակցությունների հիմք դառնալ, սակայն ոչինչ չի վկայում, թե Կիևը ցանկանում է քննարկել այդ հնարավորությունը: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան 2022 թվականի ապրիլին Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում մոտ էին ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց համաձայնագիրը խափանվել է», – նշել է Պուտինի խոսնակը:

Երեկ Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է բանակցությունների հարցին, ասելով, թե ինքը պատրաստ է բանակցել՝ պայմանով, որ դրանք լինեն ոչ թե բանակցություններ հանուն բանակցությունների, այլ հանուն իրական արդյունքի, և պարտադիր պետք է հաշվի առնեն այսօրվա իրողությունները:

30 դիտում