18.05.2024 13:24
  • 18.05.2024 13:24

Ժողովրդավարությունը կորցրել է կարեւոր կղզյակ՝ հանձին Լեռնային Ղարաբաղի. ադրբեջանագետ

By 12.04.2024 17:43 0

– Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է պատրաստել: Ծանո՞թ եք, ի՞նչ զեկույց է այն, ի՞նչ է ներկայացնում իրենից:

– Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ Nations in Transit 2024 զեկույցը, ուր զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողությունների ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման միջեւ՝ վերջինիս վերաբերյալ օգտագործելով «էթնիկ զտումներ» տերմինը: «Ուկրաինան ոչնչացնելու համար Մոսկվայի մղած պատերազմը եւ Ադրբեջանում իշխող ռեժիմի ռազմական նվաճումն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն ի հայտ բերեցին «ավտորիտարիզմի էքսպանսիայի» մահացու հետեւանքները»,-ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 տարեկան զեկույցում:

Ես ուզում եմ հիշեցնել, որ ավելի վաղ՝ այս տարվա փետրվարի վերջին, Freedom House-ը հրապարակել էր «Ազատությունն աշխարհում» զեկույցը, որտեղ նշված էր․ «Վիճելի տարածքներում ապրող մարդիկ հաճախ դառնում են բազմակարծության նկատմամբ ավտոկրատների թշնամանքի, ինչպես նաեւ նրանց ծավալապաշտական օրակարգի զոհերը: Սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը հանգեցրեց տեղական ինքնակառավարման մարմինների լուծարմանը եւ ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանմանը, ինչը շատ օտարերկրյա դիտորդներ որակեցին որպես էթնիկ զտում: Արդյունքում, նախկինում մասամբ ազատ տարածքը զգացել է աշխարհի ամենամեծ միավորների անկումը 2023 թվականին՝ ընդհանուր կորցնելով 40 միավոր»։ Այսինքն՝ իրավապաշտպան այս կազմակերպության զեկույցները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի զավթումից հետո մեր տարածաշրջանում ավելի է ամրապնդվել բռնատիրությունը, իսկ ժողովրդավարությունը կորցրել է կարեւոր կղզյակ՝ հանձին Լեռնային Ղարաբաղի։

Տաթևիկ Հայրապետյան

34 դիտում