
Ես չեմ ուզում հարցերի պատասխանել. Կարեն Կարապետյան
Aravot.am-ը Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ հանդիպեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը մասնակցում էր մկրտության արարողության: Կարեն Կարապետյանին երկու հարց են ուղղել՝ ի՞նչ մեկնաբանություն կանի համառորեն քննարկվող այն թեմայի վերաբերյալ, որ ինքն է Նիկոլ Փաշինյանին փոխանցել իշխանությունը, եւ ինչո՞ւ ի տարբերություն այլ «նախկինների»՝ իր վրա որեւէ քրեական գործ չկա հարուցված:
«Ես հիմա ուրիշ միջոցառման եմ եւ ցանկություն չունեմ հարցազրույց տալու»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Ի պատասխան հարցի պնդման, Կարապետյանն ասել է.
«Ես չեմ ուզում հարցերի պատասխանել»,- շտապելով եկեղեցու կողքին կանգնեցրած իր ավտոմեքենան: