23.03.2025
  • 23.03.2025

Փաշինյանը խաղաղությունից է խոսել նաև Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: