
ՍԱՍ-ի Արտակ, տղուդ ականջից բռնելու եմ՝ տանեմ բանակ. Արամ Ավետիսյան
Տարիներ շարունակ Հայաստանի զինված ուժերում հիմնականում ծառայել են հասարակ, ավելին՝ աղքատ ընտանիքների երեխաները, դրանով մեր բանակը դարձնելով աղքատների, խեղճերի տեղ։ Ու հիմնականում էդ տղերքը գնացին, զոհվեցին 44-օրյա պատերազմում…
Մինչդեռ ստվերում մնացին իշխանության հետ սերտաճած, մեծ փողեր ու հսկայական կապիտալ դիզած՝ օրինակ, ՍԱՍ-ի Արտակի ու նման օլիգարխների որդիները: Նրանք փախան բանակից՝ ծվարելով օտար երկրներում և ձեռք բերելով օտարերկրյա քաղաքացիություն:
Սա ողբերգություն է…
Ի դեպ, իշխանական լափամանից տարիներով օգտված ՍԱՍ-ի Արտակի նմաններն իշխանություններին նաև իրենց ծառայությունն են մատուցել ընտրակեղծարարությամբ, ինչի համար նրանց դեմ ժամանակին հարուցվել են քրեական գործեր:
ՍԱՍ-ի Արտակ, ականջիդ օղ արա, բանակից թռած տղուդ բռնելու եմ տանեմ բանակ: Հիշի՛ր, մոտենում է քաղաքացու վրեժի ժամանակը…
Արամ Ավետիսյան, քաղաքագետ