16.02.2025
  • 16.02.2025

Շոյգուն հայտարարել է, որ միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է

By 24.01.2025 0

Միջազգային ասպարեզում խոշոր պետությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվում է, և միջուկային տերությունների միջև դաժան բախման ռիսկերը մեծանում են: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Աշխարհում աճող հակամարտությունների և աշխարհաքաղաքական մրցակցության ուժեղացման ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև դաժան բախման ռիսկերը, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ», – նշել է Շոյգուն։

Ըստ Շոյգուի՝ արևմտյան երկրները «գաղափարական և արժեքային ագրեսիա» են սանձազերծել Ռուսաստանի և Բելառուսի դեմ և փորձում են հարվածել ոչ միայն տնտեսական պատժամիջոցներով, այլև ապակայունացնել երկրների ներքաղաքական իրավիճակը։

«Ներքին իրավիճակն ապակայունացնելու, սոցիալական հիմքերը խարխլելու և խորթ նեոլիբերալ գաղափարախոսություն պարտադրելու փորձերը շարունակվում են»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։