16.02.2025
  • 16.02.2025

Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 23-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Գառնի գյուղի՝ shamshyan.com ահազանգած մի քանի բնակիչներ իրենց զայրույթն են հայտնում, ասելով, որ անհայտ անձը կամ անձինք Գառնի գյուղի գերեզմաններում սրբապղծություն են իրականացրել. կոտրել են հանգուցյալի շիրմաքարը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ արարքը կատարողի ինքնությունը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի ծառայողները ճշտել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:  

Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: 

Կայքի հետ զրույցում մի քանի գյուղացիներն ասել են, որ կասկածում են հանգուցյալ կնոջ որդուն։