16.02.2025
  • 16.02.2025

Մարդուն դատել են, որովհետև նա առանց նայելու ստորագրել է հորինված ցուցմունքներ՝ իրական սպառնալիքների ներքո. Արտակ Հովսեփյան

Արտակ Հովսեփյանը գրում է․

Մարդ ուղղակի խելագարվում է։

Բնածին ու բյուրեղյա հայրենասեր իմ ընկերոջը, ով 88-ի արցախյան շարժման նախաձեռնողներից էր, 90 թվականին հրաժարվել էր ասպիրանտուրայի համալսարանական առաջարկությունից և շտապել գոյության պայքար տանող հայրենիք, իր առաջին երեխային ունեցել Ստեփանակերտի հրետանակոծության պայմաններում․ 18 տարով դատել են, որովհետև փորձել էր հավաքել ադրբեջանցի պատգամավորի համարը 2020 թվականի կապիտուլյացիայից հետո, վերջինս սակայն չի ցանկացել կամ վախեցել է պատասխանի, որպեսզի փրկի Շուշիի բռնազավթնված ԱԶԳԱՅԻՆ ԳԱՆՁԵՐԸ։

Մարդուն դատել են, որովհետև նա առանց նայելու ստորագրել է հորինված ցուցմունքներ՝ իրական սպառնալիքների ներքո։ Որպես ամուսին ու հայր չի ցանկացել վտանգել իր ընտանիքի անդամներին, որոնց խոստացել էին պառկեցնել հատակին։ Ու դա արել է պիղծ ռեժիմի տխրահռչակ գեներալը՝ Քյարամյանն ԱՆՁԱՄԲ։ Նա է ԱՆՁԱՄԲ ստիպել Սարգիսին ստորագրել այս կեղտոտ ինքնացուցմունքները։

Որոշում էլ կայացվել է մի գավառական դատարանում այն ակնկալությամբ, որ մարդ չիմանա։

Բա էս երկրում դրսից սնվող հազարավոր «իրավապաշտաններից» մեկը չկա՞, որ ասի, որ մարդուն չի կարելի՝ արգելված է դատել ՄԻԱՅՆ սեփական ցուցմունքներով։ Էս երկիրը միջազգային հազարավոր կոնվենցիաներ է ընդունել, որոնցով ԱՐԳԵԼՎՈՒՄ է այդ արարքը։

Սաքունց֊մակունցներ, ձայն չե՞ք ուզում հանել «դեմոկրատական բաստիոնում» կատարված այս խայտառակությունից, որ մարդուն դատել են միայն Շուշիում բռնազավթնված ԱԶԳԱՅԻՆ ԳԱՆՁԵՐՆ ազատելու փորձերի համար, թե՞ արդեն ԱԶԳԱՅԻՆԸ սպառնալիք է ձեր գլոբալ ու նեոլիբերալ համակարգի համար։

Ու սա անում է այն պիղծ ռեժիմը, որը 2018 թվականից հեռախոսային գաղտնի կապ ունի Բաքվի բռնապետության հետ և անդադար բարբաջում է «խաղաղությունից»։

Ուրեմն այս տրամաբանությամբ պետք է անխտիր գնդակահարել պիղծ ռեժիմի բոլոր ներկայացուցիչներին, որովհետև գաղտնի ու դավադիր խոսում են Ալիևի բռնապետության հետ։

Վաղը՝ հունվարի 24-ին ժամը 17:30-ին Սարգիս Գալստյանի վերաքննիչ դատն է (ք․ Երևան) Գարեգին Նժդեհ փ․ 23 հասցեում։

Կգտնվեն արդյո՞ք հազարավոր այն մտավորականներից ու ուսանողներից գոնե մի քանիսը, որոնք անձամբ ճանաչել՝ հյուրընկալվել են Սարգիսի մշակութային ու բարեգործական միջոցառումներին և կցանկանան մասնակցել ու իրենց բողոքը հայտնեն այդ դատական ֆարսին՝ պահանջելով Սարգիսի անհապաղ ազատում։

Կարող եք չգալ, իհարկե, ձեր հարգալից պատճառաբանություններով, բայց

հիշեք, որ ձեր լռությամբ ու պասիվությամբ դուք դատապարտում եք մարդուն էլ ավելի ծանր՝ հոգեկան դատապարտվածության։