
Սլովակիան կքննարկի Ֆիցոյի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը
Հունվարի 21-ին Սլովակիայի Ազգային խորհուրդը կքննարկի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Այս մասին հայտնում է Slovakinfo-ն։
Քվեարկության համար անհրաժեշտ է Ազգային խորհրդի 150 անդամներից առնվազն 76-ի ձայները:
Սլովակիայի ընդդիմությունը հունվարի 15-ին պաշտոնապես անվստահություն է պահանջել Ֆիցոյի կառավարությունից։ Ներկայիս վարչապետի հակառակորդներն ասել են, որ իրենք «երբեք թույլ չեն տա նրան երկիրը ինչ-որ տեղ՝ Մոսկվա ներքաշել»։ Կառավարության ղեկավարին, ի թիվս այլ հարցերի, մեղադրել են հանրապետությունում թանկացումների, ինչպես նաև տնտեսության և առողջապահության հետ կապված խնդիրների մեջ։
2023 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Սլովակիայի ընդդիմադիր ուժերը ստացել են Ազգային խորհրդում 71, իսկ իշխող կոալիցիան՝ 79 մանդատ: