23.03.2025
  • 23.03.2025

Ադրբեջանցի քննիչները և դատախազները սպառնում են գտնել գերիների հարազատների գերեզմանները և բռնաբարել նրանց. Ալեքսանդր Լապշինը՝ ադրբեջանական գերության սարսափների մասին

Այս օրերին բոլորն ակտիվորեն քննարկում են Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից գրված նամակը, որտեղ նա խոսում է 470 օրվա գերության, մեկուսարանի, կատարյալ անօրինականության և Ալիևի ռեժիմի քաոսի մասին։

Այս կապակցությամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով 274 օր անց է կացրել Բաքվի բանտում և իր մաշկի վրա է զգացել Ալիևի ռեժիմի վայրագությունները, գրել է. «Վստահեցնում եմ, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտի սարսափների կեսն անգամ չի նկարագարել։ Նույն այդ Քուրդախարանի բանտում, որտեղ ես էլ անց եմ կացրել 274 օր, գերիներին սովամահ են անում, բուժօգնություն չեն տրամադրում, խցերում ամիսներով արևի լույս չեն տեսնում, իսկ լվացվելու և խմելու ջուրը օրական մեկ անգամ են բերում՝ սափորով։ Ադրբեջանցի քննիչները և դատախազները բղավում և սպառնում են, Ալլահով երդվում, որ կգտնեն գերիների հանգուցյալ հարազատների գերեզմանները և կբռնաբարեն նրանց մարմինները, որ կկործանեն նրանց, կոչնչացնեն նրանց ընտանիքները, եթե չանեն այն, ինչ նրանց հրահանգում են։

Բայց, չմոռանանք նաև շարքային հայ ռազմագերիների մասին, ովքեր ոչ թե 274 օր (ինձ նման) և նույնիսկ ոչ 470 օր Վարդանյանի նման ադրբեջանական գերության մեջ են, այլ այնտեղ են 2020 թվականից»: