23.03.2025
  • 23.03.2025

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարը

Իսրայելի անվտանգության բարձրագույն կաբինետը քվեարկել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման և հրադադարի մասին համաձայնագրին հավանություն տալու օգտին և կառավարությանը առաջարկել է ընդունել այն, հայտնել են վարչապետի գրասենյակից:

Ակնկալվում է, որ կառավարության ողջ կաբինետը ճնշող մեծամասնությամբ կհաստատի երեկ Կատարում ստորագրված համաձայնագիրը, որը ուժի մեջ կմտնի կիրակի օրը, գրում է The Times of Israel-ը: