24.01.2025
  • 24.01.2025

Երևանի Սարալանջի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի փոխանցմամբ, ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ։

Այս պահին տարածքը պարեկները սահմանազատել են և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։