24.01.2025
  • 24.01.2025

Իսրայելը սպառնում է վճռական հարված հասցնել Դամասկոսի նոր իշխանություններին

Իսրայելը սպառնում է վճռական հարված հասցնել Դամասկոսի նոր իշխանություններին, եթե նրանք թույլ տան Իրանին կրկին ամրապնդել դիրքերը Սիրիայում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են նաև, որ Իսրայելը չի ցանկանում միջամտել Սիրիայի ներքին գործերին, սակայն հույս ունի, որ վերջինս կվերականգնի կապերը արաբական աշխարհի հետ: