Գերմանիայի կանցլերի թեկնածուն ձգտում է վերացնել Ուկրաինայի համար զենքի օգտագործման սահմանափակումները
Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը ձգտում է վերացնել Ուկրաինայի համար զենքի օգտագործման սահմանափակումները, գրում է գերմանական Bild պարբերականը:
Նա նշել է, որ Ուկրաինան ներկայում ռազմական առումով բավականաչափ ուժեղ չէ։
«Ես ցանկանում եմ, որ Ուկրաինան բավականաչափ ուժեղ լինի, որպեսզի վերջ դնի այս պատերազմին: Ներկայում այդպես չէ: Կարծում եմ՝ մենք պետք է չեղարկենք հրթիռների հեռահարության սահմանափակումները, որպեսզի Ուկրաինան իսկապես հնարավորություն ունենա պաշտպանվելու Ռուսաստանի ռազմական հարձակումներից»,-հայտարարել է քաղաքական գործիչը ARD հեռուստաալիքի եթերում։
Բացի դրանից, Մերցն, ի տարբերություն ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցի, հանդես է գալիս Կիևին գերմանական հեռահար «Taurus» հրթիռների մատակարարման օգտին։
«Գերմանիայի Բունդեսթագում արդեն կա մեծամասնություն այս զինատեսակային համակարգի կիրառման օգտին»,- շեշտել է Մերցը: