24.01.2025
  • 24.01.2025

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից ի վեր Իսրայելը Սիրիայի տարածքին ավելի քան 300 հարված է հասցրել

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից ի վեր Իսրայելը Սիրիայի տարածքին ավելի քան 300 հարված է հասցրել: Դրա մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգի կենտրոնը: Կազմակերպության տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ի առավոտից իսրայելական ռազմական ինքնաթիռները գրեթե 310 հրթիռային հարված են հասցրել Սիրիայի տարածքին, գրում է գերմանական Bild պարբերականը: 

Ավելի վաղ Ֆրանսպրես գործակալության լրագրողները հայտնել էին մայրաքաղաք Դամասկոսում ուժեղ պայթյունների մասին։

Մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ իսրայելական բանակը ոչնչացրել է «Սիրիայում ամենակարևոր ռազմական օբյեկտները»։ Դրանք ներառում էին օդանավակայաններ, զենքի և զինամթերքի պահեստներ, ինչպես նաև ռազմական հետազոտական ​​կենտրոններ: Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգի կենտրոնը տեղեկություն է ստանում Սիրիայում գործող ակտիվիստների ցանցից. նշված զեկույցները լրացուցիչ ստուգում են պահանջում: