24.01.2025
  • 24.01.2025

Ասադի հեռանալը երկրից՝ իր անձնական որոշումն էր. Պեսկով

Բաշար Ասադն անձամբ է որոշում կայացրել թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը. Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի պաշտոնից հեռանալը Ասադի անձնական որոշումն էր։ Մնացածը՝ առանց մեկնաբանության»,- ասել է Պեսկովը։

Նա հրաժարվել է անդրադառնալ Ռուսաստանի դերը Ասադի՝ Մոսկվա մեկնելու հարցում։