ԱՄՆ-ից հայտնել է Ասադի հեռացման պատճառները
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը, որը պաշտոնավարել է 24 տարի, լքել է երկիրը «արագ և անսպասելի» փլուզումից հետո։
The Washington Post-ը (WP) վկայակոչելով իր աղբյուրները և սիրիացի նախկին դիվանագետ Բասամ Բարաբանդիի խոսքերը, գրում է, որ պաշտոնանկությանը նախորդել են նախապայմանները և նախադրյալները․
Բարաբանդիի խոսքով՝ ապստամբների հարձակումից շաբաթներ առաջ Ասադը մերժել է ԱՄՆ-ի մի շարք առաջարկներ, որոնցից մեկն անուղղակիորեն արվել է ԱՄԷ-ի միջոցով։
Նախկին դիվանագետը պարզաբանել է, որ առաջարկվող համաձայնագիրը «կվերացներ Վաշինգտոնի ամենախիստ պատժամիջոցները այն բանի դիմաց, որ Ասադն Իրանին զրկեր Հեզբոլլահին Սիրիայի տարածքով ցամաքային ուղիներով զինելու և աջակցելու հնարավորությունից»:
Փոխարենը ԱՄՆ-ը խոստացել էր չեղարկել Սիրիայի իշխանությունների դեմ «պատժամիջոցները»։
Ասադի երկրորդ սխալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջարկած ձիթենու ճյուղից հրաժարվելն էր, որով Ասադին առաջարկուր էր կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ:
Թուրք առաջնորդը Դամասկոսին խնդրել է զսպել քրդական աշխարհազորայիններին և փոխզիջման գնալ ընդդիմության հետ, ներառյալ «Թուրքիայում ապաստանած միլիոնավոր սիրիացի փախստականների առնվազն մի մասի վերադարձը»,-topnews.ru-ի փոխանցմամբ նշել է The Washington Post-ը:
Ըստ WP-ի՝ Ասադը չի համաձայնել հաշտվել ընդդիմության և միջազգային հանրության հետ, ինչը կամրապնդեր նրա քաղաքական դիրքերը և երկրի տնտեսական իրավիճակը։
Ըստ փորձագետ, Դամասկոսի համալսարանի նախկին պրոֆեսոր Ամր Ալ-Ազմի, Ասադը «չունէր պատասխաններ կամ լուծումներ», այլ հենվում էր միայն բռնաճնշումների վրա: Իր հերթին «Syria Today»-ի հիմնադիր Էնդրյու Թաբլերը ասել է, որ Ասադն է «այդ ամենն իր վրա է բերել»:
«Ի վերջո նա կորցրեց ամեն ինչ, և դա հարյուր հազարավոր կյանքեր արժեցավ սիրիացիներին», -ասել է Թաբլերը:
Հիշեցնենք, որ սիրիական բանակի հանձնվելու և Ասադի փախուստի մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 8-ին։