24.01.2025
  • 24.01.2025

Մոսկվայի հյուսիսում շուկայում բռնկված հրդեհը տեղայնացվել է

By 10.12.2024 0

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները տեղայնացրել են Մոսկվայի Կոպտևսկի շուկայի տարածքում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ի պաշտոնական Telegram ալիքը։

«Հրշեջ-փրկարարները 400 քմ մակերեսով հրդեհը տեղայնացրել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Կոպտևսկու շուկան դեկտեմբերի 10-ի առավոտյան հրդեհվել է։ Հրդեհը սկզբում ընդգրկել է 300 քմ տարածք, ապա շարունակել տարածվել։

Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը Telegram-ի պաշտոնական ալիքում պարզաբանել է, որ արտակարգ իրավիճակի պատճառները կպարզվեն հրշեջ-տեխնիկական փորձաքննության արդյունքների հիման վրա։ Միջադեպի առնչությամբ կազմակերպված ստուգման ընթացքին վերահսկում են վերահսկողական գերատեսչության աշխատակիցները։