24.01.2025
  • 24.01.2025

Միգրանտների երեխաներին, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, ՌԴ-ում դպրոց չեն ընդունի

Պետդումայի կրթության հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին, որով առաջարկվում է  ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին չընդունել դպրոց։ Հանձնաժողովը Դումային առաջարկել է օրինագիծն ընդունել առաջին ընթերցմամբ։

Մինչ այդ օրենքի նախագծին հավանություն է տվել նաև ՌԴ կառավարությունը` որոշակի վերապահումներով։

 Ըստ օրինագծի՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաները դպրոց կարող են ընդունվել Ռուսաստանի Դաշնության տարածքում  գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։ Դպրոց ընդունվելիս նրանք պետք է հանձնեն նաև ռուսաց լեզվի իմացությունը ստուգող  թեստ։ Նախնական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերը յուրացնելու համար բավարար համարվող շեմը չհաղթահարած երեխաներին դպրոց չեն ընդունի։

 Եթե օրենքն ընդունվի, այս դրույթները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի ապրիլի 1-ից։