24.01.2025
  • 24.01.2025

Բրիտանիան անհանգստացած է՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպայում միգրացիոն նոր ճգնաժամ կարող է ստեղծվել

Մեծ Բրիտանիան հրաժարվում է ապաստան տրամադրել սիրիացիներին։ Ապաստանի հայցերի դիտարկումը կասեցվել է։ Այդ մասին հայտնում են Bloomberg գործակալությունն ու Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով Բրիտանիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցչին։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով․ Բրիտանիան անհրաժեշտ է համարում ռեալ գնահատել  Բաշար ալ-Ասադի հեռանալուց  հետո գրանցվող զարգացումները։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին մտահոգություն էր հայտնել, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը կարող է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի նոր ալիք առաջացնել։ Այդ մասին նա նշել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում իր ելույթի ժամանակ։