24.01.2025
  • 24.01.2025

Սիրիական բանակը հայտնվել է բարոյական կոլապսի մեջ. Սիրիայի վարչապետ

Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին РИА Новости-ն տված հարցազրույցում նշել է, որ Սիրիայում իշխանությունը ստանձնած ընդդիմության հայտարարությունները մեծապես համընկնում են նրան, ինչին ձգտում է ներկայիս կառավարությունը։

Ըստ նրա՝ սիրիական բանակի զինվորները հայտնվել են բարոյական կոլապսն մեջ՝ կորցնելով կռվելու ցանկացած մոտիվացիա։ Միաժամանակ, սիրիական բանակի վերակառուցման հարցը լինելու է հաջորդ վարչակազմի հարցը, հավելել է  ալ-Ջալալին։

Սիրիայի վարչապետը հույս է հայտնել, որ պատժամիջոցները կվերացվեն Սիրիայից և նրա ժողովրդից, սակայն առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։