
Ֆրանսիայի կառավարությունը այս շաբաթ կարող է հրաժարական տալ
Ֆրանսիայում կառավարությունը այս շաբաթ կարող է հրաժարական տալ։ Պատճառը հաջորդ տարվա բյուջեի օրենքի ու սոցապահովագրության վիճահարույց օրենքն է, որը գործադիրը ցանկանում է առանց խորհրդարանի հավանության անցկացնել։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։ Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Միշել Բարնյեն օգտվելով ֆրանսիական Սահմանադրության հոդված 49,3-ից, շրջանցել է խորհրդարանը՝ բյուջեն ընդունելու համար։ Դա առաջացրել է խորհրդարանական ընդդիմության բուռն հակազդեցությունը։
Նախ, որ նախագահի կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չունի խորհրդարանում։ Որպես հետեւանք՝ վարչապետի գործողությունները խորհրդարանում համարել են կասկածելի։ Եւ այժմ արդեն ընդդիմությունը ցանկանում է նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Եթե ընդդիմությունն այսօրվա քվեարկությունում կարողանա անհրաժեշտ քվեներ ապահովել, ապա կառավարությունը ստիպված կլինի հրաժարական տալ։