
Մեկ ամիս անց կբացվեն Փարիզի Աստվածամոր տաճարի դռները. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Հինգ տարի առաջ խոստում տրվեց ՝ միասին վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այսօր նրա զանգերը վերջապես հնչեցին ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ։ Մեկ ամիս անց մենք նորից կբացենք նրա դռները»,- գրել է Մակրոնը՝ հրապարակելով տեսանյութ տաճարի զանգակատնից։