Ադրբեջանը շպագատ է իջել. քաղաքագետ
«Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասել է, Ուկրաինայի կոնֆլիկտի լուծումն այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ է կարելի լուծել»,-անդրադառնալով տարածաշրջանի վերջին զարգացումներին ու հայտարարություններին՝ գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Շարունակելով թեման՝ նա գրում է.
«Ռուսաստանի արտգործնախարարությունում հիշել են, որ Թուրքիան զենք է մատակարարում Ուկրաինային, իսկ Ռուսաստանի նախագահը հստակ ասել է, որ որևէ միջանկյալ լուծման չի գնալու։
Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել, նաև Մերձկասպյան երկրների հետ կնքված կոմունիկեյում իր վրա հստակ պարտավորություններ է վերցրել, որոնք, ռուս-թուրքական, կամ թուրք-իրանական, կամ այդ երկուսը միասին, հարաբերություններում բարդություններ առաջանալու դեպքում, հակասելու են Շուշիի հռչակագրին։
Ադրբեջանը շպագատ է իջել ու պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում, ինչպես է կարողանալու շպագատի դիրքից նորից կանգնել»։