Մեդվեդևը՝ ռուս-վրացական հարաբերությունների մասին
Ռուսաստանն ու Վրաստանը կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, եթե Թբիլիսին նման ցանկանություն ունենա, սակայն մինչ այժմ Վրաստանի իշխող կուսակցությունը դա չի ցանկանում։
RT-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Մեզ համար վրացական այս իշխանություններն ու վրացական [իշխող] կուսակցությունը մտերիմ չեն։ Նրանք բոլորովին այլ գաղափարներ ունեն, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում չեն ուզում։
Սա ապագայի հարց է. եթե նրանք մի օր ցանկանան վերականգնել, մենք կվերականգնենք, թեև կարող ենք համագործակցել առանց դիվանագիտական հարաբերությունների»,- ասել է Մեդվեդևը։