Սերբիայում սկսվել է երկաթուղային կայարանի ծածկի փլուզման հետաքննությունը
Սերբիայում շաբաթ օրն ավարտվել է փրկարար գործողությունը, իսկ երկրի իշխանություններն սկսել են Նովի Սադ հյուսիսային քաղաքի երկաթուղային կայարանի բետոնե ծածկի փլուզման հետաքննությունը, որի հետեւանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել երեք հոգի, տեղեկացրել է Reuters-ը։
Աղետը տեղի էր ունեցել ուրբաթ, երբ փլուզվել էր ծածկի մի մասը կայանի մուտքի երկայնքով։
Փրկարարներն աշխատել են մինչեւ գիշեր՝ օգտագործելով ծանր շինարարական տեխնիկա, որպեսզի հանեն մահացածների մարմինները եւ վիրավորներին փլատակների տակից։
Տրանսպորտի նախարար Գորան Վեսիչը հայտնել է, որ Նովի Սադի իշխանությունների սկսած հետաքննությանը կմասնակցեն Ճանապարհային երթեւեկության պետական ինստիտուտը, պետական երկաթուղային ընկերությունը եւ չինական կոնսորցիումը, որն իրականացրել է նորոգման աշխատանքները կայարանում։
«Հետաքննության ընթացքում պետք է պարզվի… թե ով է ընդունել որոշումն ու կնիք դրել եւ ստորագրել, ով է վերահսկել աշխատանքների (որակը)»,- ասել է Վեսիչը հեռուստաեթերում։ Վեսիչը, «Սերբական երկաթուղիներ» պետական ընկերությունը, հաղորդակցությունների պետական ինստիտուտը եւ China Railway International Co. Ltd եւ China Communications Construction Company (CRIC-CCCC) չինական կոնսորցիումը, որն զբաղվել է շենքի նորոգմամբ, հայտնել են, որ շենքի փլուզված մասը աշխատանքների մաս չի հանդիսացել։
Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը տեղեկացրել է, որ շաբաթ օրն իշխանությունները կհարցաքննեն 20 մարդու աղետի հետ կապված, այդ թվում պրոֆիլային նախարարության աշխատակիցներին եւ երկաթուղու պետական օպերատորին։
Սերբիայի իշխանությունները շաբաթ օրն ազգային սուգ են հայտարարել։