Ամենայն տեղ մահը մի է
Կեսգիշերին Թրամփը զանգեց իր շտաբի պետին.
– Էդ կիսաջան ե՞ս անում, արա: Ե՞րբ պիտի ասես արդյունքները:
– Դեռ բոլոր նահանգներից վերջնական թվերը չեն ստացվել, շեֆ:
– Մի քառասուն:
– Էս երկիրը էդքան նահանգ ունի՞:
– Ավելի շատ էլ ունի:
– Լավ, հլը էդ քառասունի արդյունքները ասա:
– Մեր մեջ ասած, շեֆ, ամենայն տեղ մահը մի է:
– Էդ ի՞նչ ա նշանակում:
– Դե, որ մարդ ամեն տեղ նույն ձև ա մեռնում:
– Ցնդել ե՞ս, արա՛, ես ո՞նց կարամ քառասուն տեղ մեռնեմ:
– Էդ հլը բոլորը չի, շեֆ: Մի տասը տեղ էլ հոգի ես տալիս ու շուտով կմեռնես:
– Այ քեզ բան: Բա ժողովուրդն ի՞նչ ա ասում:
– Ամենայն տեղ քո գովքն են անում:
– Հլը էդ անաղուհացներին տես է: Ինձ ձեն չեն տալիս, բայց իմ գովքն են անո՞ւմ:
– Ժողովուրդն էդպես ա, շեֆ. մեռելների հետևից միշտ լավ ա խոսում:
Կարո Վարդանյան