11.12.2024 02:32
  • 11.12.2024

Ռուսաստանը և Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում

By 01.11.2024 19:38 0

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին   համաձայնագրում կամրագրվի կողմերի ցանկությունը՝ խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, հայտարարել է ՌԴ ԱԳ նաախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին   պայմանագրում կամրագրվի կողմերի ցանկությունը՝ առավել սերտ համագործակցել պաշտպանության ոլորտում՝ ի շահ տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և անվտանգության»,- ասել է Ռուսաաստանի արտգործնախարարը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին   համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, կողմերն այն կկնքեն մոտ ժամանակներս։