Ռուսաստանը երկարաձգել է դեպի Իսրայել, Իրան և Իրաք թռիչքների սահմանափակումները
Ռոսավիացիան մինչև նոյեմբերի 24-ը երկարաձգել է NOTAM-ի (Notice To Air Missions – ծանուցում թռիչքային անձնակազմին) գործողությունները՝ ռուսական ավիաընկերություններին խորհուրդ տալով թռիչքներ իրականացնել դեպի Իսրայել, Իրաք և Իրան միայն Մոսկվայի ժամանակով 9:00-ից մինչև 19:00-ն, հայտնում է«Интерфакс»-ը։
Հոկտեմբերի 1-ին Իրանը հարյուրավոր հրթիռներով հարձակվեց Իսրայելի վրա։
Ռոսավիացիան սկզբում խորհուրդ էր տվել ավիաընկերություններին ձեռնպահ մնալ այս երկու երկրներ և Իրաք, ինչպես նաև իրենց օդային տարածքով թռիչքներից: Ավելի ուշ գերատեսչությունը մեղմացրել է սահմանափակումները՝ թույլ տալով թռիչքներ իրականացնել 09:00-ից մինչև 19:00-ն։ Սահմանափակումները գործում էին մինչև նոյեմբերի 3-ը։
Ռուսաստանի Դաշնությունն ուղիղ չվերթներ է իրականացնում Թել Ավիվ և Թեհրան, ռուսական ավիաընկերություններն Իրանի երկնքով թռչում են Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ Իրաքով դեպի Սեյշելյան կղզիներ։