Իսրայելն այսօր Իրանում գործողությունների ավելի մեծ ազատություն ունի, քան երբեւէ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ներկայումս Իսրայելն ունի Իրանում գործողությունների առավելագույն ազատություն և Իսլամական հանրապետությունում «ցանկացած վայր հասնելու» հնարավորություն:
«Իսրայելն այսօր Իրանում գործողությունների ավելի մեծ ազատություն ունի, քան երբեւէ։ Մենք կարող ենք հասնել Իրանի ցանկացած վայր՝ կախված մեր կարիքներից», – հայտարարել է վարչապետը իսրայելական բանակի սպաների դասընթացի ավարտի արարողության ժամանակ։
Նեթանյահուն հավելել է, որ բարձրագույն նպատակը, որը դրվել է անվտանգության համակարգի առջև, Իրանի մոտ միջուկային զենք հայտնվելու կանխումն է:
«Միջուկային թեման մեր մտքերի կենտրոնում է, և մենք մեր աչքերը չենք կտրում այդ բարձրագույն նպատակից: մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Հասկանալի պատճառներով ես չեմ կարող մանրամասն նկարագրել այդ նպատակին հասնելու մեր ծրագրերը», – նշել է վարչապետը։