Բելառուսի նախագահի ընտրություններում կին թեկնածու է երևան եկել
Օլգա Չեմոդանովային նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու համար ստորագրահավաք նախաձեռնող խմբի գրանցման փաստաթղթերը ներկայացվել են Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, չորեքշաբթի հայտնել է ԿԸՀ-ն:
Չեմոսանովան զբաղեցնում է Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի գաղափարական աշխատանքի և երիտասարդության հարցերի գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Չորեքշաբթի ավելի վաղ ԿԸՀ էին ներկայացրել նախաձեռնող խմբերի գրանցման փաստաթղթերը Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը և Բելառուսի աշխատանքի և Արդարության հանրապետական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Խիժնյակը:
Կարդացեք նաև
02.11.2024 18:53
Բելառուսներն ապրում են դրախտում, համեմատած աշխարհի հետ․ Լուկաշենկո
02.11.2024 18:30