11.12.2024 03:29
  • 11.12.2024

Իրանը եռակի մեծացնում է ռազմական բյուջեն

By 29.10.2024 17:12 0

Իսրայելի հետ չմարող լարվածության ֆոնին, միմյանց հարվածներ հասցնելուց հետո, Իրանը հայտարարում է ռազմական բյուջեն շեշտակի՝ երեք անգամ մեծացնելու մտադրության մասին:

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին այսօր տեղեկացրել է՝ նախատեսվում է ռազմական բյուջեն ավելացնել 200 տոկոսով։

Նախագիծը կյանքի կոչվելու համար դեռ պետք է արժանանա օրենսդիրների հավանությանը։

Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով` 2023 թվականին Իրանի ռազմական ծախսերը 10,3 միլիարդ դոլար են կազմել, Իսրայելը նույն ժամանակահատվածում ծախսել է 27,5 միլիարդ դոլար։