11.12.2024 02:12
  • 11.12.2024

Թուրքիան կարող է միանալ ԲՐԻԿՍ-ին, ՆԱՏՕ-ի անդամ լինելը դրան չի խանգարում. Պեսկով

By 23.10.2024 22:25 0

ՆԱՏՕ-ի անդամ լինելը խոչընդոտ չէ, որ Թուրքիայի միանա նաեւ ԲՐԻԿՍ-ին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «НТВ»-ին տված հարցազրույցում:

«ԲՐԻԿՍ-ի ընդհանուր մոտեցումները չեն հակասում Թուրքիայի անդամակցությանը: ԲՐԻԿՍ-ի շրջանակում համագործակցության գրավչությունը «կամ-կամ»-ի պայման չդնելն է»,- ասել է Պեսկովը:

Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: