11.12.2024 03:21
  • 11.12.2024

ՀՀ ԱԳՆ-ն շտապել է ցավակցել Թուրքիային

By 23.10.2024 21:45 0

Անկարայում TUSAŞ ավիաարտադրող ընկերության մոտ  նախնական տվյալներով՝ 3 հոգի մեքենա են պայթեցրել, կրակոցներ արձակել։ Թուրքիան տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել, թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ 4  մարդ է մահացել, 14-ն էլ վիրավոր են, 3-ի վիճակը ծանր է։

Կատարվածից շատ քիչ անց ՀՀ ԱԳՆ-ն շտապել է X-ում (նախկինում՝ Twitter) գրառում անել ու ափսոսանք հայտնել Թուրքիայում տեղի ունեցածի կապակցությամբ։

«Ահաբեկչությունը և անմեղ մարդկանց վնաս հասցնելը արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս հայտարարվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և բռնության նման գործողությունների»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ։