Գերմանիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքը
Գերմանիայում գրանցվել է կապիկի ծաղիկի՝ mpox-ի նոր տարբերակով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI), խոսքը Clade 1b շտամի մասին է։ Հիվանդը վարակվել է արտերկրում։ Չնայած դրան, ըստ թերթի, «դեռևս չի ենթադրվում, որ Գերմանիայում ռիսկի բարձրացում կա»։
Օգոստոսի 13-ին Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը մայրցամաքում առողջապահական համակարգի արտակարգ դրություն է հայտարարել: Կենտրոնի տվյալներով, այս տարի mpox հիվանդության բռնկումներ են գրանցվել աֆրիկյան 17 երկրներում։
Գազետա.ռու-ն գրում է, որ վերջերս Գանայում կապիկի ծաղիկի բռնկման պատճառով բժիշկները հորդորել են երկրի բնակչությանը զերծ մնալ համբուրվելուց և սեռական հարաբերություններից։