23.03.2025
  • 23.03.2025

Daily Archives: 13.01.2025

Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգի ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերը. ԱՆ

by on 13.01.2025 0
Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ մահվան։ Հայաստանում իրականացվող 7 նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը՝ հնարավորություն տալով ժամանակին բուժման կամ ախտաբանական վիճակի շտկման։ Սքրինինգային ծրագրերը ներառում են՝.Բնածին հիպոթիրեոզի.Ֆենիլկետոնուրիայի.Անհասության ռետինոպաթիայի.Սրտի բնածին արատների.Կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի.Լսողության նորածնային սքրինինգի.Մակերիկամի կեղևի բնածին... Ավելին

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին

by on 13.01.2025 0
Դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույր Ն.Մ.-ի և դայակ Ռ․Հ․-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, վերոնշյալ անձինք պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խմբասենյակներից մեկի երեխաներին, նրանց նկատմամբ դրսևորել են դաժան... Ավելին

Կառավարությունը գաղտնի է պահում, Իտալիա այցի ընթացքում ՊՊԾ քանի աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին

by on 13.01.2025 0
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա այցի ընթացքում ուղեցկող պատվիրակություն չի ձևավորվել, նրան ուղեկցել են ՊՊԾ և արարողակարգային ծառայողներ։ Ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Պետական պահպանության ծառայության քանի՞ աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին Իտալիայում, կառավարությունում գաղտնի են պահում՝ հիմնավորելով, որ այն պետական գաղտնիք է։ ««Պետական գաղտնիքի մասին»... Ավելին

Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն

by on 13.01.2025 0
Երևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան... Ավելին

Կարևորում ենք ՀՀ-ի հետ համագործակցությունը. ԱԺ-ում հյուրընկալվել է Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը

by on 13.01.2025 0
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը և համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարևոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման և փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը: Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն... Ավելին

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի

by on 13.01.2025 0
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։  «Հայաստանը ներկայացնում է  իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց դեսպանը։... Ավելին