24.01.2025
  • 24.01.2025

Daily Archives: 02.11.2024

Հաջորդ շաբաթ Աժ գլխադասային հանձնաժողովները նիստեր կգումարեն

by on 02.11.2024 0
Հաջորդ շաբաթ Աժ գլխադասային հանձնաժողովները նիստեր կգումարեն: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին` ժամը 10:00-ին: Այդ օրը նիստ կանի նաեւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի օրակարգում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն է լինելու: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական... Ավելին

Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում ողբերգական փլուզումից. ՀՀ ԱԳՆ

by on 02.11.2024 0
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորապես վշտացած է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- նշված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում: Ավելին

Ջերմաստիճանը կշարունակի նվազել

by on 02.11.2024 0
Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։  Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն... Ավելին

«Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը

by on 02.11.2024 0
«Գոյ» թատրոնը նոյեմբերի 4-ից կվերսկսի իր գործունեությունը նույն տարածում, որտեղ տարիներ շարունակ գործել է։ «Արդարադատության Նախարարությունը փաստեց, որ 9 ամիս  շարունակ  ապօրինաբար  դադարեցվել  է «Գոյ» Թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով  նոյեմբերի 4-ին ժամը 11:00-ից  «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն  աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի... Ավելին

Մեկ տարում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար. Հետք

by on 02.11.2024 0
Շաբաթական 9-10 վթար է գրանցվում Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ։ Այս մասին գրումէ «Հետք»-ն ու մանրամասնում, որ մեկ տարվա ընթացքում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցված պատահարներից ամեն 3-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցն է եղել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ... Ավելին

Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տանիքից և առաստաղից այրվել է մոտ 35 քմ հատված

by on 02.11.2024 0
Երեկ արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպք վայր,... Ավելին