19.05.2024 00:30
  • 19.05.2024 00:30

Իրավունք

Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել

14.05.2024 16:47 0

Նաիրա Հովսեփյանի լիազորությունները ԲԴԽ-ում սեփական դիմումի համաձայն դադարեցվելուց կարճ ժամանակ անց ԲԴԽ-ն կքննի նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ԲԴԽ արդեն նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ դեռևս ապրիլի 22-ին։ Այսինքն՝ վարույթի հարուցումից երկու շաբաթ անց է Նաիրա Հովսեփյանը պաշտոնից...

Ավելին

Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը

14.05.2024 14:34 0

Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ապօրինի կալանքի ժամկետը երկարաձգվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Բինագադիի շրջանային դատարանը քննարկել է Ղուկասյանի կալանքը երկարացնելու մասին դատախազի միջնորդությունը, որն առաջարկվում է Ղուկասյանի կալանքը երկարաձգել ևս մի քանի ամսով՝ նախաքննության միջոցառումների շարունակման կապակցությամբ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և Ղուկասյանի կալանքը երկարացվել է ևս...

Ավելին

Ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 63 քաղաքացի

14.05.2024 14:01 0

Ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել անհամաձայնության խաղաղ գործողություններ իրականացնող 63 քաղաքացի: Բաժիններում քաղաքացիներին այցելում են փաստաբանները և ընդդիմադիր պատգամավորները:

Ավելին

Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը

14.05.2024 12:22 0

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն) է ներկայացրել` կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ։ «Ազատությունից զրկված մարդն ունի առնվազն հետևյալ պարտադիր իրավունքները. – բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը, – լռելը, – իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու...

Ավելին

Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն. Գառնիկ Դանիելյան

14.05.2024 10:46 0

«Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն»,- անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշեց, որ «Ալիևը զանգել է իր այստեղ նստած գանձին, ասել է Համբիկ Սասունյանին բերման ենթրակել»։ «Համբիկ Սասունյանին կարող են բերման ենթարկել թուրքերին ու ադրբեջանիցները, մեկ էլ կարմիր...

Ավելին

 Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է․ «Ժողովուրդ»

14.05.2024 09:58 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ։ Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական...

Ավելին